![]() |
Ֆորումի հիմնական էջը > Ֆորումի օգնություն |
Ֆորումի օգնություն |
| Ֆորումի գրանցում եւ մուտք |
| Ինչո՞ւ չեմ կարողանում մուտք գործել: |
| Ֆորում մուտք գործելու համար Դուք պետք է օգտագործեք ֆորում գրանցվելու ժամանակ Ձեր մուտքագրած օգտագործողի անունն ու ծածկագիրը: Եթե Դուք դեռ չեք գրանցվել, նախ և առաջ պետք է գրանցվեք ֆորում մուտք գործելու համար: Եթե Դուք գրանցված եք, սակայն չեք կարողանում մուտք գործել, ապա առաջին հերթին ստուգեք՝ արդյոք Ձեր դիտարկիչի վրա տեղադրված են բոլոր նշոցները (cookies). հնարավոր է՝ հարկ լինի այս վեբ կայքն ավելացնել Ձեր դիտարկիչի՝ վստահված կայքերի ցանկի մեջ: Եթե Դուք արգելափակված եք ֆորումում, ապա դա կարող է Ձեզ սահմանափակել մուտք գործել ֆորում, եւ այս դեպքում հարկավոր է կապվել Ֆորումի ադմինիստրատորների հետ: Հետ դեպի սկիզբ |
| Արդյո՞ք պետք է գրանցվեմ: |
| Ֆորումներում գրառում կատարելու համար պարտադիր չէ գրանցված լինել, Ֆորումի ադմինիստրատորը կորոշի, արդյոք թույլ կտան Ձեզ ֆորումում գրառում տեղադրել որպես չգրանցված օգտագործող: Ինչևէ, գրանցվելով դուք կկարողանաք օգտագործել լրացուցիչ հնարավորությունները: Գրանցվելու համար ընդամենը մի քանի րոպե է պահաջվում, այսպիսով խորհուրդ ենք տալիս անել դա: Հետ դեպի սկիզբ |
| Մոռացված ծածկագրեր |
| Եթե մոռացել եք ծածկագիրը, խուճապի մի մատնվեք: Չնայած ծածկագրերը հնարավոր չէ վերականգնել, սակայն դրանք կարելի է վերատեղադրել: Նոր ծածկագիր ստանալու համար սեղմեք մուտքի կոճակը, որ գտնվում է մուտքի էջի ներքևի հատվածում, Դուք կտեղափոխվեք կորցրած ծածկագրի էջը, որտեղ Ձեր խնդրանքով նոր ծածկագիր կուղարկվի Ձեզ էլ. փոստի միջոցով: Եթե այս հնարավորությունը հասանելի չէ, կամ եթե Ձեր գրանցած է էլ. փոստի հասցեն ճիշտ չէ, ապա Դուք պետք է կապվեք ֆորումի ադմինիստրատորի կամ մոդերատորի հետ և խնդրեք նրանց փոխել Ձեր ծածկագիրը: Հետ դեպի սկիզբ |
| Ես վաղուց գրանցվել եմ բայց չեմ կարողանում մուտք գործել |
| Հնարավոր է, որ միառժամանակ դուք գրառումներ չեք տեղադրել, կամ միգուցե երբեք էլ չեք տեղադրել: Ֆորումի ադմինիստրատորը սովորաբար տվյալների բազայից ջնջում է օգտագործողներին՝ օգտագործողի անունները շատացնելու և տվյալների բազան քչացնելու նպատակով: Հետ դեպի սկիզբ |
| Օգտագործողի նախընտրությունները եւ ֆորումի պարամետրերը |
| Ինչպե՞ս կարող եմ փոփոխել ֆորումում իմ պարամետրերը |
| Դուք կարող եք փոփոխել Ձեր ֆորումի պարամետրերը, պրոֆիլի ինֆորմացիան, գրանցման տվյալները և այլն Ձեր Անդամի կառավարման վահանակի մենյուիցԲավական է միայն մուտք գործեք ֆորում: Այս կենտրոնական մենյուից Դուք կկարողանաք ղեկավարել բազմաթիվ ֆունկցիաներ և օգտագործել անդամի հնարավորությունները: Հետ դեպի սկիզբ |
| Ֆորումի օրերն ու ժամերը չեն համապատասխանում իմ տեղականին |
| Ֆորումներում օգտագործվող ժամանակը որոշում է ֆորումի ադմինիստրատորը: Ժամանակը և ամսաթիվը Ձեր տեղականի հետ համապատասխանեցնելու համար ուղղակի խմբագրեք Ձեր ֆորումի պարամետրերը Ձեր Անդամի կառավարման վահանակի մենյուիցև ընտրեք թե քանի ժամով է տարբերվում ֆորումի ժամը Ձեր տեղական ժամից: Ֆորումները ծրագրավորված չեն ժամերի սեզոնային փոփոխություն կատարելու, այնպես որ հարկ կլինի, որ այս ամիսների ընթացքում Դուք փոփոխեք ժամերը ֆորումի Ձեր պարամետրերի միջոցով: Հետ դեպի սկիզբ |
| Ի՞նչ է խորհրդանշում իմ վարկանիշը |
| Ֆորումի վարկանիշերը ցույց է տալիս, թե օգտագործողների որ խմբին եք դուք պատկանում, օրինակ, մոդերատորներն ու ադմինիստրատորները կարող են յուրահատուկ վարկանիշ ունենալ: Նայած թե ինչպես է կազմված ֆորումը, Դուք կկարողոնաք օգտագործել ֆորումի տարբեր ֆունկցիաները՝ ըստ Ձեր ունեցած վարկանիշի: Հետ դեպի սկիզբ |
| Արդյո՞ք ես կարող եմ փոխել իմ վարկանիշը |
| Սովորաբար Դուք չեք կարող դա անել, սակայն եթե ֆորումի ադմինիստրատորը վարկանիշներ է կազմել՝ օգտագործելով աստիճանական համակարգը, Դուք կկարողանաք ֆորումում դասավորել խմբերը ըստ Ձեր կատարած գրառումների քանակից: Հետ դեպի սկիզբ |
| Ի՞նչ դիտարկիչներ ես կարող եմ օգտագործել այս ֆորումը դիտելու համար |
| Տվյալ ֆորումը կարող եք օգտագործել ցանկացած վեբ դիտարկիչով, որը կարդում է XHTML և JavaScript: Լիարժեք ֆունկցիոնալության համար խորհուրդ ենք տալիս օգտագործել Internet Explorer 7+, Firefox, Opera 9+, and Netscape 9+: Safari-ն և Internet Explorer-ի մինչև 7-րդ տարբերակները նույնպես կաշխատեն, սակայն պակաս ֆունկցիոնալությամբ: Հետ դեպի սկիզբ |
| Տվյալների մուտքագրման խնդիրները |
| Ինչպե՞ս կարող եմ հաղորդագրություն թողնել այս ֆորումում |
| Ֆորումում հաղորդագրություն տեղադրելու համար սեղմեք ֆորումի կամ թեմայի էկրանի համապատասխան կոճակը: Հաղորդագրություն տեղադրելուց առաջ արդյոք Ձեզ հարկավոր է գրանցվել, թե ոչ, կախված է այն բանից, թե ինչպես է ֆորումի ադմինիստրատորը կազմել ֆորումը: Ֆորումներից յուրաքանչյուրի մեջ Ձեզ հասանելի հնարավորությունները ցուցակագրված են թեմայի էկրանի ներքևի հատվածում: Հետ դեպի սկիզբ |
| Ինչպե՞ս կարող եմ ջնջել գրառումները |
| Եթե Դուք ֆորումի ադմինիստրատոր կամ մոդերատոր չեք, Դուք կարող եք միայն ջնջել Ձեր ուրույն գրառումները, և այն էլ այն դեպքում, եթե ֆորումի ծրագիրը Ձեզ ընձեռում է տվյալ հնարավորությունը: Եթե որևիցե մեկը պատասխանել է Ձեր գրառմանը, ապա Դուք այլևս չեք կարողանա ջնջել այն: Հետ դեպի սկիզբ |
| Ինչպե՞ս կարող եմ փոփոխել գրառումները |
| Եթե Դուք չեք հանդիսանում ֆորումի ադմինիստրատոր կամ մոդերատոր, Դուք կարող եք միայն փոփոխել Ձեր ուրույն գրառումները, և այն էլ այն դեպքում, եթե ֆորումի ադմինիստրատորը Ձեզ համապատասխան իրավունք է ընձեռել: Եթե ֆորումի ծրագրավորումը Ձեզ թույլ է տալիս խմբագրել Ձեր գրառումները, ապա փոփոխված գրառման ներքևի մասում կերևա օգտագործողի անունը, ինչպես նաև գրառման փոփոխման ամսաթիվը և ժամը: Հետ դեպի սկիզբ |
| Ինչպե՞ս կարող եմ ստորագրություն ավելացնել իմ գրառմանը |
| Եթե ֆորումի ադմինիստրատորը թույլ է տվել օգտագործել ստորագրություններ, ապա Դուք կկարողանաք ստորագրություն ավելացնել Ձեր գրառման ներքևի հատվածում: Սա անելու համար նախ և առաջ հարկավոր է ստեղծել ստորագրություն Ձեր պրոֆիլի ինֆորմացիայի բաժնում Ձեր Անդամի կառավարման վահանակի մենյուից: Ստորագրություն ստեղծելուց հետո Դուք կկարողանաք ավելացնել այն Ձեր գրառումների ներքևի հատվածում 'Ցույց տալ ստորագրությունը' կոճակի միջոցով: Հետ դեպի սկիզբ |
| Ինչպե՞ս կարող եմ հարցում ստեղծել |
| Եթե բավականաչափ իրավունքներ ունեք ֆորումում հարցում ստեղծելու համար, ապա ֆորումի և թեմայի էկրանների վերևի հատվածում կտեսնեք 'Նոր հարցում' կոճակը: Հարցում ստեղծելիս Դուք պետք է մուտքագրեք հարցման հարցը և պատասխանի առնվազն երկու տարբերակ: Ինչպես նաև կարող եք որոշել, արդյոք մարդիկ կարող են քվեարկել մեկ, թե ավելի անգամ: Հետ դեպի սկիզբ |
| Ինչո՞ւ չեմ կարողանում տեսնել ֆորումը |
| Որոշ ֆորումներ կարող են մուտք գործել միայն որոշակի օգտագործողներ կամ օգտագործողների խմբեր: Այդպիսի ֆորումում դիտելու, կարդալու, գրառում անելու համար Ձեզ նախ և առաջ հարկավոր է թույլտվություն, որը կարող է Ձեզ շնորհել միայն ֆորումի մոդերատորը կամ ադմինիստրատորը Հետ դեպի սկիզբ |
| Իմ գրառումը չի երևում, «թաքնված» է, կամ «սպասում է հաստատմանը» |
| Սա նշանակում է, որ Դուք նոր գրառում կամ թեմա եք տեղադրել ֆորումում, որը պետք է հավանության արժանանա ֆորումի ադմինիստրատորի կամ մոդերատորի կողմից, որպեսզի ֆորումի այլ անդամներին կամ հասարակությանը տեսանելի դառնա: Այն անդամը, որը տեղադրում է գրառումը, կարող է այս ընթացքում փոփոխել կամ ջնջել այն: Հետ դեպի սկիզբ |
| Տեքստայի հարուստ խմբագրիչի հետ խնդիրներ |
| Եթե Դուք օգտագործում եք Internet Explorer 5+ (միայն windows-ի համար), Firefox, Opera 9+, կամ Netscape 7+, և եթե ֆորումի ադմինիստրատորը այն ակտիվացրել է, Դուք պետք է ունենաք հարուստ տեքստային (WYSIWYG) խմբագրիչ, որի միջոցով կմուտքագրեք Ձեր հաղորդագրությունները: Եթե (WYSIWYG) խմբագրիչի միջոցով գրառումներ կատարելիս որևէ խնդիր առաջանա, կարող եք պարզապես ապաակտիվացնել այս (WYSIWYG) խմբագրիչը՝ Ձեր պրոֆիլի մեջ սեղմելով (WYSIWYG) խմբագրիչն անջատելու կոճակը: Հետ դեպի սկիզբ |
| Հաղորդագրության ձեւավորումը |
| Ի՞նչ են BBկոդերը |
| Ֆորումի BBկոդերը թույլ են տալիս ձևափոխել ֆորումի մեջ տեղադրվող հաղորդագրությունները: BBկոդերը շատ նման են HTML-ին, միայն թե վերջինիս կցանշանները ներփակված են ուղիղ փակագծերով [ և ], և ոչ թե՝ < և > Դուք նաև կարող եք ապաակտիվացնել BB կոդերը հաղորդագրություն տեղադրելիս: Սեղմեք այստեղ՝ տեսնելու ֆորումում գործող BBկոդերը . Հետ դեպի սկիզբ |
| Կարո՞ղ եմ HTML օգտագործել |
| Դուք չեք կարող օգտագործել HTML Ձեր հաղորդագրությունների մեջ: Սա արվում է անվտանգության նկատառումներով, քանի որ վնասակար HTML կոդը կարող է վնասել ֆորումի տեսքը կամ անգամ ջարդել վեբ դիտարկիչը, երբ օգտագործողը փորձում է դիտել գրառումը: Հետ դեպի սկիզբ |
| Ի՞նչ են հուզապատկերները (Ժպտիկները) |
| Հուզապատկերները կամ ժպտիկները փոքր գրաֆիկական պատկերներ են, որոնք օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու կամ էմոցիաներ ցույց տալու նպատակով: Եթե ֆորումի ադմինիստրատորները թույլ են տալիս ֆորումում օգտագործել հուզապատկերներ, ապա հաղորդագրություն տեղադրելու ժամանակ Դուք դրանք կտեսնեք գրառման բլանկին կից: Ձեր գրառմանը հուզապատկեր ավելացնելու համար պետք է ընդամենը սեղմել տվյալ հուզապատկերի վրա, և այն կավելանա Ձեր հաղորդագրությանը: Հետ դեպի սկիզբ |
| Կարո՞ղ եմ տեղադրել նկարներ |
| Ձեր գրառումներին կարող եք ավելացնել նկարներ, եթե ֆորումի ադմինիստրատորները թույլ են տալիս նկարներ վերբեռնել: Կարող եք սա օգտագործել Ձեր համակարգչից Ձեր հաղորդագրության մեջ նկար վերբեռնելու համար: Ինչևէ, եթե նկար վերբեռնելը հասանելի չէ, ապա Ձեզ հարկավոր է տվյալ նկարի էջն անցնել և այն պահել հասարակության համար հասանելի վեբ սերվերի վրա, ինչպես օրինակ՝ http://www.mysite.com/my-picture.jpg. Հետ դեպի սկիզբ |
| Ին՞չ են փակ թեմաները |
| Փակ թեմաները այս կերպ են կազմել ֆորումի ադմինիստրատորներն ու մոդերատորները: Թեման փակվելուց հետո Դուք այլևս չեք կարողանա պատասխանել այդ գրառմանը կամ քվեարկել հարցման մեջ: Հետ դեպի սկիզբ |
| Օգտագործողների խմբեր |
| Ին՞չ է նշանակում ֆորումի ադմինիստրատոր |
| Ֆորումի ադմինիստրատորներն այն մարդիկ են, որոնք ամենամեծ լիազորությունն ունեն վերահսկելու ֆորումները, նրանք իրավունք ունեն ավելացնել և պակասեցնել ֆորումների ֆունկցիաները, արգելք դնել օգտագործողի գործողությունների վրա, հեռացնել օգտագործողներին, փոփոխել կամ ջնջել գրառումները, ստեղծել օգտագործողների խմբեր և այլն: Հետ դեպի սկիզբ |
| Ին՞չ է նշանակում ֆորումի մոդերատոր |
| Մոդերատորներն այն անհատներն են կամ օգտագործողների խմբերը, որոնք հետևում են ֆորումների ամենօրյա գործընթացին: Նրանք իրավունք ունեն խմբագրել, ջնջել, հեռացնել, փակել, բացել թեմաներն ու գրառումները: Մոդերատորները հիմնականում այն բանի համար են, որպեսզի թույլ չտան մարդկանց տեղադրել վիրավորական և անարգական նյութեր: Հետ դեպի սկիզբ |
| Ի՞նչ են օգտագործողների խմբերը |
| Օգտագործողների խմբեր բաժինը օգտագործողների խմբեր մտնելու համար է: Յուրաքանչյուր օգտագործող օգտագործողների խմբի անդամ է, և յուրաքանչյուր խումբ ֆորումում կարող է ունենալ իր ուրույն իրավունքները, ինչ վերաբերում է կարդալուն, դիտելուն, գրառումներ տեղադրելուն, հարցումներ ստեղծելուն և այլն Հետ դեպի սկիզբ |
| Անձնական հաղորդակցում |
| Ի՞նչ է անձնական հաղորդագրությունը |
| Եթե ֆորումի ադմինիստրատորը ակտիվացրել է անձնական հաղորդագրությունները, ապա կարող եք օգտագործել անձնական հաղորդագրությունների համակարգով կազմված ֆորումները՝ այլ անդամներին անձնական հաղորդագրություններ ուղարկելու համար: Տվյալ համակարգը շատ նման է էլ. փոստին, սակայն գործում է ֆորումի համակարգի ներքո: Հետ դեպի սկիզբ |
| Ես չեմ կարողանում անձնական հաղորդագրություններ ուղարկել |
| Սրա համար կարող է լինել մի քանի պատճառ՝ դուք մուտք չեք գործել, Դուք գրանցված չեք, կամ էլ ֆորումի ադմինիստրատորը ապաակտիվացրել է Անձնական հաղորդագրության համակարգը: Հետ դեպի սկիզբ |
| Ես չեմ կարողանում անձնական հաղորդագրություններ ուղարկել որոշակի օգտագործողների |
| Հնարավոր է այն անձը, որին փորձում եք անձնական հաղորդագրություն ուղարկել, արգելափակել է Ձեր՝ տվյալ հնարավորությունը, կամ այդ անձի փոստարկղը լիքն է, կամ Դուք գերազանցել եք մեկ ժամում թույլատրելի անձնական հաղորդագրությունների քանակը: Եթե պատճառը թվարկվածներից որևիցե մեկն է, Դուք կստանաք տեղեկացնող հաղորդագրություն, երբ որևէ անդամի կփորձեք ուղարկել անձնական հաղորդագրություն: Հետ դեպի սկիզբ |
| Ինչպե՞ս կարող եմ արգելել մեկին ինձ անձնական հաղորդագրություն ուղարկել |
| Եթե գտնում եք, որ որևէ օգտագործողից անցանկալի անձնական նամակներ եք ստանում, Դուք կարող եք զրկել վերջինիս Ձեզ անձնական նամակներ ուղարկելու հնարավորությունից: Սա անելու համար անցեք անձնական հաղորդագրությունների համակարգ և ընտրեք ընկերների ցանկը: Այստեղ գնում եք դեպի 'ավելացնել ընկեր', սակայն փոխարենն ընտրում եք 'չուղարկել նամակ' տարբերակը: Սա թույլ չի տա տվյալ օգտագործողին Ձեզ այսուհետ անձնական նամակներ ուղարկել: Հետ դեպի սկիզբ |
| RSS մատուցումներ |
| Ինչ է RSS մատուցումը |
| RSS-ը XML օգտագործող տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս վեբ կայքերին ------- վեբ կայքի բովանդակությունը: Եթե ֆորումի ադմինիստրատորը ակտիվացրել է RSS մատուցումը, Դուք կարող եք բաժանորդագրվել ֆորումում հասանելի որևէ RSS մատուցման համար, այնպես որ մշտապես տեղյակ կլինեք վերջին նորությունների կամ օրվա իրադարձությունների մասին: Հետ դեպի սկիզբ |
| Ինչպե՞ս եմ կարող արձանագրվել ֆորումի RSS մատուցումներին |
| Բազմաթիվ միջոցներ կան գրվելու RSS մեկ կամ մի քանի սնուցման համար, որոնք հասանելի են ֆորումում. Կամ օգտագործում եք դիտարկիչ, որը կրում է Live RSS Bookmarks (Firefox, IE7, Safari, Opera), կամ օգտագործում եք օնլայն նորությունների կարդացող, կամ Windows Vista Sidebar, կամ Ձեր համակարգչի վրա տեղադրում եք RSS օնլայն նորությունների կարդացող, կամ էլ օգտագործում եք էլ. ծրագիր, որը կարդում է RSS ինչպես օրինակ Mozilla Thunderbird-ը Հետ դեպի սկիզբ |
| Օրացույցային սիստեմ |
| Ի՞նչ է օրացույցային սիստեմը |
| Օրացուցային համակարգը ներկառուցված համակարգ է, որը գործում է սովորական օրացույցի կամ օրագրի պես՝ շաբաթվա, ամսվա և տարվա կտրվածքով դիտելու հնարավորությամբ: Կարող եք ընտրել, թե որ շաբաթը, ամիսը կամ տարին եք ցանկանում տեսնել, և կտեսնեք այն օրացուցային իրադարձությունները և անդամների ծննդյան տոները, որ համապատասխանում են Ձեր ընտրած ժամանակահատվածին: Հետ դեպի սկիզբ |
| Ինչպե՞ս կարող եմ օրացույցի վրա որեւէ իրադարձություն նշել |
| Եթե ֆորումի ադմինիստրատորը որևէ անդամի կամ խմբի իրավունք է հատկացրել ստեղծել օրացուցային իրադարձություն, ապա նոր թեմա ստեղծելիս կարող եք ընտրել Իրադարձության ամսաթիվը: Այս իրադարձությունը հետագայում կարելի է դիտել որպես ֆորումի ցանկացած թեմա կամ էլ օրացուցային համակարգի միջոցով, որտեղ այն տեղադրված կլինի կատարվելիք ամսաթվի ներքո: Հետ դեպի սկիզբ |
| Բաժնից բաժին |